ՀՊՏՀ ՈՒԳԸ-ն և «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հայտարարում են անհատական էսսեների մրցույթ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը և «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հայտարարում են անհատական էսսեների մրցույթ ՀՊՏՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար։
Մրցույթի թեմաներն են՝
- Հայաստանը աշխարհատնտեսական նոր խաչմերուկում. անելիքներ և ակնկալիքներ (ՀՊՏՀ բակալավրիատում սովորող ուսանողների համար)
- Պատերազմի ազդեցության գնահատումը ՀՀ տնտեսության վրա (ՀՊՏՀ մագիստրատուրայում սովորող ուսանողների համար):
Մրցույթին մասնակցության պայմաններն են՝
- Մրցույթին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ-ում սովորող առկա և հեռակա կրթաձևի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները (ըստ թեմաների):
- Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:
- Էսսեները պետք է ներկայացվեն անհատ ուսանողների կողմից, խմբային աշխատանքները չեն ընդունվում։
- Մրցութային հայտերի և էսսեների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2021թ. մարտի 20-ը, ժամը՝ 17:30-ը:
- Էսսեները և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պետք է ուղարկել studentssientificsociety@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ փաստաթղթային տարբերակով ներկայացնել հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Նալբանդյան 128, «Ամբերդ» հետազոտական կենտրոն, Հեռ.: +37433-770101, +37491 522513:
Յուրաքանչյուր թեմայով մրցույթի արդյունքներով առաջին, երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցներին որպես մրցանակ կտրվի համապատասխանաբար՝ 150000, 100000 և 50000 ՀՀ դրամ (առանց հարկերի և այլ պարտադիր վճարների):
Առաջին տեղը զբաղեցրած աշխատանքները կհրապարակվեն «Ամբերդ տեղեկագիր» պարբերականում:
Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, Էսսեներին ներկայացվող պահանջներին, փաստաթղթերի ցանկին և հայտին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հայտարարությունը տրամադրել է մրցութային հանձնաժողովը։