«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում տվյալների վերլուծությունների կրտսեր մասնագետի

08.12.2020
Դիտումների քանակ՝ 1727

ՀՊՏՀ աշխատաշուկայի եւ շրջանավարտների հետ աշխատանքի բաժինը ներկայացնում հերթական աշխատանքի հրավերը։ Ընկերությանն անհրաժեշտ է տվյալների վերլուծության կրտսեր մասնագետ, որի աշխատանքային պարտականությունները ներառում են մասնակցություն բոլոր ստորև նշված գործառույթներին.

  • Տեղեկատվության հավաքագրում և առաջնային վերլուծություն:
  • Շուկայական տվյալների վերլուծություն:
  • Տվյալների որոնում, հավաքագրում և ճշգրտում:
  • Տվյալների բազայի թարմացումների իրականացում:
  • Մրցակցային հետազոտությունների և տվյալների համեմատության վերլուծությունների իրականացում:
  • Հաշվետվությունների կազմում, նոր հաճախորդների բացահայտում և վաճառքի շրջանառության ծավալն ավելացնելու հնարավորությունների ներկայացում:
  • Թիրախային խմբերի ուսումնասիրություն և վերլուծություն:
  • Ընկերության ապրանքանիշերի դիրքերի վերլուծություն շուկայում:
  • Սպառողների պահանջմունքների դինամիկայի և միտումների ուսումնասիրություն:
  • Գների ճկուն համակարգերի մշակում:
  • Շտեմարանների հավաքագրում, համակարգում և հանձնում: Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի, ֆինանսական կամ հարակից ոլորտում
  • Համակարգչային հմտություններ՝ մասնավորապես Excel
  • Մաթեմատիկական գիտելիքներ
  • Վերլուծական մտածելակերպ
  • Մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Հաղորդակցման հմտություններ

Պարտադիր փորձաշրջան՝ 1 ամիս
Աշխատանքային օրեր՝ 5 օր
Աշխատանքային ժամեր՝ 9:00-18:00
Դիմելու կարգը՝

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրություններն ուղարկել hr@bacon.am էլ. փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով՝ «Տվյալների վերլուծությունների կրտսեր մասնագետ» կամ զանգահարել 091200537 հեռախոսահամարով:

Ընկերությունը գտնվում է Արզնի համայնքում, ուր ծառայողական տրանսպորտը աշխատակիցներին կհասցնի 30 րոպեում: