«Դարձի′ր բանկիր» ծրագիրը՝ ՀՊՏՀ-ում

12.12.2022
Դիտումների քանակ՝ 497

Դեկտեմբերի 14-ին, ժամը 12։30-ին ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում տեղի կունենա հանդիպում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ։ Վերջիններս կներկայացնեն բանկի կողմից առաջարկվող «Դարձի՛ր բանկիր» ծրագիրը, կպատմեն բանկում կարիերայի կառուցման հնարավորությունների մասին, ինչպես նաև կպատասխանեն ուսանողներին հետաքրքրող հարցերին։

«Դարձի՛ր բանկիր» ծրագիրը ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար է, որոնք ունեն բարձրագույն կրթություն և մեծ ցանկություն՝ դառնալու ոլորտում առաջատար մասնագետ՝ վարկային, սպասարկող, ոչ ռեզիդենտ հաճախորդների, կորպորատիվ հաճախորդների, պրոդուկտների մշակման, ֆինանսական վերլուծությունների և մի շարք այլ ուղղություններով։