«Սպառողների վարքագծային մոդելները. նեյրոմարքեթինգը բիզնեսում»․ դասընթաց ՀՊՏՀ-ում
Փետրվարի 20-ին, 22-ին և 24-ին ՀՊՏՀ-ում անցկացվելու է «Սպառողների վարքագծային մոդելները. նեյրոմարքեթինգը բիզնեսում» եռօրյա դասընթաց։
Դասընթացավար՝ Անի Կյուրեղյան (լինկդինյան էջի հղում)․ վարքագծային մարքեթինգի փորձագետ, ով ունի 16+ տարվա փորձ ինչպես դասավանդման, այնպես էլ մարքեթինգի կառավարման և նեյրոմարքեթինգային հետազոտությունների իրականացման բնագավառներում։
2016 թվականին հիմնել է Հայաստանում նեյրոմարքեթինգային առաջին ընկերությունը՝ Նեյրոհաբը, որը ոլորտի բացարձակ առաջատարն է։
Դասընթացն անցկացվելու է ժամը 16։00-18։00-ը, օֆլայն ձևաչափով։ Ավարտին տրվելու է հավաստագիր։
Մասնակցության վճարը 18000 ՀՀ դրամ է (ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համարմասնակցության վճարը կկազմի 12600 ՀՀ դրամ,շրջանավարտների համար՝ 16200 ՀՀ դրամ):
Ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Գրանցվել կարող եք այստեղ։