Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանում միջազգային վերապատրաստման շաբաթին մասնակցելու հնարավորություն

23.02.2023
Դիտումների քանակ՝ 740

Հայաստանի պետական տնտեսագիտական և Բիալիստոկի տեխնոլոգիական (Լեհաստան) համալսարանների միջև կնքված փոխգործակցության պայմանագրի շրջանակում վերոնշյալ համալսարանը ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներին հրավիրում է մասնակցելու միջազգային վերապատրաստման շաբաթին, որը տեղի կունենա 2023 թ․ մայիսի 15-19։

ՀՊՏՀ անձնակազմի ակադեմիական աշխատակիցները վերապատրաստման շաբաթին մասնակցելու արդյունքում հնարավորություն կստանան փոխանակելու իրենց փորձը, դիտարկելու համագործակցության ընդհանուր ոլորտներն ու համատեղ ծրագրերը, ձեռք բերելու նոր գիտելիք և ամուր գործընկերային կապեր հաստատելու տարբեր երկրների մասնակիցների հետ։

Ծրագրով հետաքրքրված աշխատակիցները մինչև ս․թ․ մարտի 1-ը, ժամը 23։59 կարող են լրացնել հետևյալ հայտը։

Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական և համատեղությամբ աշխատողները։

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: