Հիտոցուբաշի համալսարանի (Ճապոնիա) պրոֆեսոր Քրիստինա Ահմաջյանը ՀՊՏՀ-ում հանդես կգա դասախոսությամբ
Ապրիլի 3-ին, ժամը 14.00-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում կհյուրընկալվի Հիտոցուբաշի համալսարանի (Ճապոնիա) պրոֆեսոր Քրիստինա Ահմաջյանը և հանդես կգա «Ճապոնական հրաշք. քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով բաց դասախոսությամբ:
Դասախոսության շրջանակներում բանախոսը նախատեսում է ընդհանուր ակնարկով ներկայացնել II համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայի տնտեսական աճը։ Կներկայացվի «Ճապոնական կառավարման» հիմնական սկզբունքները՝ ներառյալ աշխատանքային հարաբերություններ, բիզնես խմբեր, ինչպես նաև կառավարության և բիզնեսի միջև կապ։ Պրոֆեսորը նախատեսում է խոսել տնտեսական աճին ճապոնական հասարակության և մշակույթի կողմից ցուցաբերած աջակցության մասին, անդրադառնալ վերջին ժամանակներում տեղի ունեցող փոփոխություններին և մարտահրավերներին, մասնավորապես՝ ծերացող հասարակության, կանանց կարգավիճակի, ճապոնական ոչ այնքան ճկուն կորպորատիվ համակարգի կառավարման բարդություններին անչվող հարցերին։
Պրոֆեսորի կենսագրական տվյալները հասանելի են հետևյալ հղումով:
Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: