Պարզաբանում ֆինանսատնտեսագիտական քոլեջի դեպքի վերաբերյալ

14.09.2018
Դիտումների քանակ՝ 3942

Հայտնում ենք, որ ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջին կից մասնաշենքերից մեկում տարածք զբաղեցրած «ՔԻԴՍ ՔԼԱԲ» ՍՊԸ-ից երեկ՝ սեպտեմբերի 13-ին, գազի արտահոսք է եղել, որի պատճառով քոլեջի ուսանողներն ու անձնակազմն իրենց վատ են զգացել: Ուսումնական գործընթացը դադարեցվել է, ուսանողները քոլեջից տարհանվել են: Շուրջ 10-ը ուսանող դիմել է բուժօգնության համար, նրանցից 5-ը հոսպիտալացվել են, բայց այսօր դուրս են գրվել: Քոլեջի տնօրինության որոշմամբ դասապրոցեսը ժամանակավորապես դադարեցվել է՝ մինչև կկատարվեն անհրաժեշտ գործողություններ՝ խնդրի կարգավորման ուղղությամբ:

Ցավում ենք կատարվածի համար և քոլեջի ուսանողներին, նրանց ծնողներին վստահեցնում, որ խնդիրը կկարգավորվի, և քոլեջի սաները հնարավորություն կստանան շարունակելու իրենց ուսումնառությունն անվտանգ միջավայրում: