Համագործակցություն eLIBRARY գիտական էլեկտրոնային գրադարանի հետ

25.02.2020
Դիտումների քանակ՝ 1381

ՀՊՏՀ-ն eLIBRARY գիտական էլեկտրոնային գրադարանի գործընկերն է: Համագործակցության արդյունքում “Вестник Московского университета. Серия 6. Экономика”; “Вестник Санкт-Петербургского университета. Экономика”; “Вопросы статистики”, “Вопросы экономики”; “Мировая экономика и международные отношения”; “Проблемы современной экономики”; “Экономика и математические методы”; “Экономическая наука современной России” ամսագրերի 2020 թ. ողջ հավաքածուն հասանելի կլինի բուհի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար: eLIBRARY –ն հնարավորություն է ընձեռում նաև բացի նշված ամսագրերից, օգտվել 7000-ից ավելի ամսագրային հարուստ բազայից: Բաժանորդագրվելու համար հարկավոր է գրանցվել այստեղ` բուհի տարածքի ցանկացած համակարգչից: Այս առաջարկը վերաբերում է նաև ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղին:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ գրադարանից: