ՀՊՏՀ իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի թափուր հաստիքի մրցույթ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի թափուր տեղի համար։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ք. Երևան, Նալբանդյան 128
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` իրավաբանական բաժին
ՊԱՇՏՈՆԸ` առաջին կարգի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`
- մշակել համալսարանի ռեկտորի հրամանների, պայմանագրերի, գրությունների, զեկուցագրերի և այլ իրավական բնույթի փաստաթղթերի նախագծեր,
- կատարել փաստաթղթերի գրանցման և հաշվառման, պատճենահանման և բաժնի փաստաթղթային շրջանառությունը ապահովելու համար անհրաժեշտ աշխատանքներ:
ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`
- միջնակարգ կրթություն և իրավագիտության ֆակուլտետի առնվազն ավարտական կուրսի ուսանողի կարգավիճակ,
- օրենսդրության և իրավական ակտերի՝ իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ գիտելիքներ,
- սահմանադրական, վարչական և քաղաքացիական իրավունքների իմացությունը պարտադիր է, միջազգային իրավունքի և համապատասխան օտարերկրյա իրավական հայեցակարգերի և մոտեցումների իմացությունը՝ առավելություն,
- իրավաբանական տեղեկատվական համակարգերից օգտվելու հմտություններ,
- իրավական փաստաթղթերի մշակման, կազմման հմտություններ,
- համակարգչային տեխնիկայի օգտագործման համար անհրաժեշտ գիտելիքներ, մասնավորապես՝ Microsoft Office (Word,Excel,PowerPoint) ծրագրերի իմացություն,
- հայերենի գերազանց իմացություն,
- առնվազն երկու օտար լեզուների՝ B2 մակարդակի իմացություն,
- իրավական հետազոտական և վերլուծական ունակություններ,
- հաղորդակցական բարձր մակարդակ՝ ներառյալ բանավոր և գրավոր իրավական լեզվի տիրապետում,
- թիմում աշխատելու, տրամաբանելու, արագ կողմնորոշվելու և ժամանակի կառավարման ունակություն,
- իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՍԿԻԶԲ՝ 04 հոկտեմբերի 2024 թ. |
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 13 հոկտեմբերի 2024 թ. |
CV-ն կարող եք ուղարկել ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի hr@asue.am էլփոստին՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք։ Փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։
Հարցազրույցի կհրավիրվեն CV-ի ուսումնասիրության արդյունքում ընտրված թեկնածուները։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է բուհի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ։