Գիտաժողովի մասնակցության հրավեր ՌԴ Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանից

10.09.2020
Դիտումների քանակ՝ 1682

Հարգելի' ուսանողներ, դասախոսներ և հետազոտողներ,

սեպտեմբերի 28-29-ը Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանում (ՈւՊՏՀ) տեղի կունենա Կայուն զարգացման վերաբերյալ առաջին գիտաժողովը՝ «Տարածքների արդյունաբերական ապագան» խորագրով:

Գիտաժողովին հնարավոր է մասնակցել նաև հեռավար եղանակով։

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 20-ը լրացնել հայտը, ինչպես նաև ներկայացնել հոդվածներ՝ գիտաժողովի թեմաներին համապատասխան: Հոդվածները պետք է լինեն անգլերեն:

Գիտաժողովի թեմաներին, պահանջվող փաստաթղթերին, մասնակցության պայմաններին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից: