Հեռավար գիտաժողովի մասնակցության հրավեր

25.03.2020
Դիտումների քանակ՝ 1029

Ռուսաստանի Կորոլևի տեխնոլոգիական համալսարանի և Կանադայի տեխնոլոգիական համալսարանի նախաձեռնությամբ 2020թ․ ապրիլի 10–ին անցկացվելու է «Ռուսական ու արտասահմանյան համալսարանների միջև համագործակցության զարգացման ապագա տրենդները, կազմակերպչական ձևերը և արդյունավետությունը» թեմայով գիտաժողով, որին կարելի է մասնակցել միայն հեռավար եղանակով: Անհրաժեշտ է մասնակցության հայտը և գիտական հոդվածները մինչև սահմանված վերջնաժամկետն ուղարկել interconf@ut-mo.ru էլեկտրոնային հասցեին։ Մասնակցությունն անվճար է, իսկ գիտաժողովի պահանջներին բավարարող գիտական աշխատանքները կտպագրվեն գիտաժողովի հոդվածների հավաքածուում։ Հոդվածների ներկայացման վերջնաժամկետը 2020 թ. ապրիլի 5-ն է։

Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՊՏՀ ուսումնականգիտական, վարչական անձնակազմը, բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները։

Հոդվածները ընդունվում են անգլերեն և ռուսերեն լեզուներով։

Մասնակցության հայտը, հոդվածների թեմաները, աշխատանքներին ներկայացվող պահանջները և այլ մանրամասներ տես ակտիվ հղումներով:

Տեղեկատվությունը` ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից: