Միջազգային դասընթացի մասնակցության հնարավորություն ՀՊՏՀ ուսանողների համար

01.04.2024
Դիտումների քանակ՝ 795

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Ստեղծարար երիտասարդություն» ՀԿ-ի միջև համագործակցության շրջանակում ՀՊՏՀ ուսանողները բացառիկ հնարավորություն կստանան մասնակցելու սույն թվականի ապրիլի 10-ից 19 Քոբուլեթում (Վրաստան) կայանալիք Digital Uplift խորագրով միջազգային դասընթացին։

Երիտասարդական փոխանակման այդ ծրագիրն անդրադառնում է այսօրվա արագ փոփոխվող աշխարհում երիտասարդների առջև ծառացած մարտահրավերները դիմակայելուն։ Ենթադրվում է, որ ավանդական ուսուցման մեթոդները երբեմն չեն մոտիվացնում երիտասարդներին։ Այս նպատակով ծրագիրը ներկայացնում է խաղաֆիկացումն ու խաղերի վրա հիմնված ուսուցումը՝ որպես կրթության նորարարական մոտեցումներ:

Դասընթացով հետաքրքրված ուսանողները մինչև ս․թ․ ապրիլի 4-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Դասընթացին մասնակցության տեղերը սահմանափակ են։ Դասընթացի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Մասնակիցները կընտրվեն՝ հիմնվելով դիմումատուի ինքնակենսագրականի և մոտիվացիոն նամակի վրա։

«Ստեղծարար երիտասարդություն» ՀԿ-ն հոգալու է դասընթացի մասնակիցների կեցության, սննդի և ճամփորդության ծախսերը: Մասնակցության վճարը կազմում է 150 եվրո:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.office@asue.am էլփոստին կամ զանգահարել +37410593484 հեռախոսահամարով։