«CrosSkill». միջբուհական ուսանողական աշխատաժողովի հրավեր

23.10.2018
Դիտումների քանակ՝ 771

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը նոյեմբերի 24-ին և 25-ին կազմակերպում է «CrosSkill» խորագիրը կրող միջբուհական ուսանողական աշխատաժողովը: 2-օրյա աշխատաժողովը հագեցած է լինելու բանախոսություններով, ինտերակտիվ, սիմուլյացիոն խաղերով ու քննարկումներով: Հանդես են գալու տարբեր ոլորտների հմուտ մասնագետներ:
Աշխատաժողովին կարող են մասնակցել ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա և հեռակա համակարգում սովորող բոլոր ուսանողները:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ այս հղումով լրացնել մասնակցության հայտը:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ ՈւԽ-ից: