DAAD-ի տեղեկատվական հանդիպում ՀՊՏՀ-ում

02.10.2023
Դիտումների քանակ՝ 618

Սիրելի՛ ուսանողներ, ս․թ․ հոկտեմբերի 6-ին, ժամը 10։00-ին ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի թիվ 315 լսարանում տեղի կունենա «Ուսումնառությունը Գերմանիայում» խորագրով տեղեկատվական հանդիպում՝ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ներկայացուցիչների մասնակցությամբ։

Տեղեկատվական հանդիպումը կներառի.

  • ընդհանուր տեղեկություն DAAD-ի մասին,
  • մագիստրոսական կրթաթոշակային ծրագրերի մասին տեղեկատվություն՝ նախատեսված բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների համար,
  • տեղեկատվություն ամառային դասընթացների կրթաթոշակային ծրագրերի մասին՝ նախատեսված գերմաներենը որպես օտար լեզու սովորող բակալավրիատի 2-րդ և 3-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար։

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով։

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am կամ erasmus.asue@gmail.com էլհասցեներին: