ՀՊՏՀ-ում կներկայացվեն DAAD ծրագրերը
29.04.2022
Դիտումների քանակ՝ 965
Ս.թ. մայիսի 10-ին, ժամը 11:30-ին (ՀՊՏՀ նիստերի դահլիճում) տեղի կունենա տեղեկատվական հանդիպում՝ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Գեբհարդ Ռոյլի և կրթաթոշակների և ուսումնական ծրագրերի համակարգող Արևիկ Հարությունյանի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում կներկայացվեն DAAD-ի կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրերը և գերմանական բուհերում ուսումնառության հնարավորությունները։
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.office@asue.am էլփոստին:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից