ՀՊՏՀ-ն հայտարարում է ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնների մրցույթ

10.10.2023
Դիտումների քանակ՝ 742

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ հետևյալ թափուր տեղերի համար

Ֆակուլտետի դեկան

  1. Կառավարման ֆակուլտետ
  2. Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ

Ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել տնտեսագիտության դոկտորի կամ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, պրոֆեսորի կամ դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք, որոնք ունեն առնվազն 10 տարվա բուհական գիտամանկավարժական աշխատանքի ստաժ:

Ֆակուլտետի դեկանի պաշտոնի հավակնորդները հայտարարության մեջ նշված ժամկետում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին են ներկայացնում՝

  1. դիմում ռեկտորին,
  2. քաղվածք աշխատանքային գրքույկից,
  3. ինքնակենսագրություն,
  4. գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները,
  5. ֆակուլտետի գործունեության առաջիկա հնգամյակի ծրագիր:

Մրցույթներին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2023 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 09 ներառյալ, ժամը 9:00-17:30:

Դիմումներն ու փաստաթղթերը սահմանված ժամկետում անհրաժեշտ է ներկայացնել համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝ ք. Երևան, Նալբանդյան 128, ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 401 աշխատասենյակ:

Մրցույթը կանցկացվի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, հասցե՝ Նալբանդյան 128, կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ: