Անհրաժեշտ է թվային մարքեթինգի փորձնակ

16.12.2019
Դիտումների քանակ՝ 1564

Մարքեթինգի և բիզնեսի կառավարման ֆակուլտետի սիրելի´ ուսանողներ, եթե դուք գերազանց տիրապետում եք հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին, առաջարկում ենք միանալ «AIST Global» ընկերության թիմին: Դուք հնարավորություն կստանաք լիովին ուսումնասիրելու SMM-ը, դատաբազաների հետ աշխատանքը, ծանոթանալ որոնողական համակարգերի օպտիմալացմանը և ոչ միայն:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Աշխատել ստեղծագործական թիմի և այլ բաժինների հետ համատեղ՝ օգտակար գովազդային նյութերի ստեղծման ուղղությամբ
  • Կատարել ամենօրյա առաջադրանքներ և օժանդակել բաժնի ֆունկցիոնալ աշխատանքին
  • Օգնել մարքեթինգի թիմին գովազդային արշավների իրականացման հարցում
  • Կատարել թարգմանություններ անգլերենից հայերեն և հակառակը:

Անհրաժեշտ հմտություններ՝

  • MS Office-ի հմտություններ
  • Սեր դեպի մարքեթինգը
  • Կենտրոնացում մանրամասների վրա
  • Ուժեղ կազմակերպչական հմտություններ
  • Թիմում աշխատելու հմտություններ
  • Տաղանդ և հետաքրքրություն՝ օգնելու թիմին կազմակերպել աշխատանքը
  • Անգլերեն լեզվով հաղորդակցվելու հմտություն (գրավոր և բանավոր):

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով, կարող եք ուղարկել Ձեր ռեզյումեն career@aist.global էլ․ հասցեին՝ «Թեմա» (Subject line) դաշտում նշելով հաստիքի անվանումը՝ «Թվային Մարքեթինգի Ինթերն»։

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնից: