Մեկնարկել է հեռակա ուսուցման բակալավրիատի ընդունելությունը

06.09.2024
Դիտումների քանակ՝ 2919

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա՝ բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) հեռակա ուսուցման բակալավրիատի ընդունելությունը։

ՀՊՏՀ բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման դիմորդների հայտագրումն իրականացվելու է ԳԹԿ dimord.am կայքում՝ մինչև սեպտեմբերի 25-ը, ժամը 18:00-ն ներառյալ: Դիմորդները ԳԹԿ կոդ ստանալու համար պահանջվող փաստաթղթերով պետք է դիմեն ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով՝ Նալբանդյան 128 հասցեով։

Հեռակա բակալավրիատի ընդունելության միասնական քննություններն անցկացվելու են հոկտեմբերի 20-27-ը: Ընդունվածների ցուցակները հաստատվելու են մինչև հոկտեմբերի 30-ը:

ՀՊՏՀ բակալավրի կրթական ծրագրով 2024-2025 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելության տեղերը, քննությունները և վարձավճարների չափը՝ ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի)՝ կից։

Մանրամասն տեղեկությունների համար այցելել www.asue.am պաշտոնական կայք կամ զանգահարել (041) 764-041, (010) 593-473 հեռախոսահամարներով՝ ժամը 9։30-ից 17։00-ն: