Անգլերենի քննություն «Էրազմուս+» ծրագրով հետաքրքրված ուսանողների համար

03.02.2023
Դիտումների քանակ՝ 1809

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը կազմակերպում է անգլերենի քննություն այն ուսանողների համար, որոնք հետաքրքրված են «Էրազմուս+» ծրագրով և չունեն անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (IELTS կամ TOEFL, Cambridge Assessment English)։ Քննությունը բաղկացած է երեք հիմնական բաժիններից՝ Listening, Reading, Writing:

Հիշեցնենք, որ քննությանը չեն կարող մասնակցել այն ուսանողները, որոնք սովորում են ավարտական կուրսերում (առկա բակալավրիատ 4-րդ, առկա մագիստրատուրա 2-րդ, հեռակա բակալավրիատ 5-րդ, հեռակա մագիստրատուրա 3-րդ):

Քննությունն անցկացվելու է փետրվարի 15-ին և 16-ին, ժամը 14։15-ին՝ ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետի մասնաշենք) թիվ 315 լսարանում։

Մասնակցելու համար անհրաժեշտ է հետևյալ հղումով գրանցվել մինչև փետրվարի 12-ը ներառյալ։

Մասնակիցներն անպայման պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով։

Քննությանը կարող են մասնակցել միայն գրանցված ուսանողները (խնդրում ենք տվյալները լրացնել ուշադիր և ճշգրիտ)։

Ուսանողները քննությունից առաջ իրենց էլեկտրոնային հասցեին կստանան հաստատման նամակ և քննության օրվա մասին տեղեկություն (քննության օրը փոփոխման ենթակա չէ)։ Քննությանը կարող են մասնակցել միայն այն ուսանողները, որոնք հետադարձ նամակով կհաստատեն իրենց մասնակցությունը։

Հիշեցնենք, որ ուսանողները անգլերենի քննություն կարող են հանձնել յուրաքանչյուր կիսամյակում մեկ անգամ։ Նախորդ կիսամյակում անգլերենի քննությանը մասնակցած ուսանողների դեպքում, որոնք նաև այս կիսամյակում կմասնակցեն քննությանը, ծրագրերին դիմելիս հաշվի կառնվի վերջին քննության արդյունքը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել միջազգային կապերի բաժին՝ erasmus.asue@gmail.com, int.mobility@asue.am էլփոստի միջոցով: