Անգլերենի քննություն՝ «Էրազմուս+» ծրագրով հետաքրքրված ուսանողների համար

26.09.2019
Դիտումների քանակ՝ 1528

Հարգելի՛ ուսանողներ, ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժնից հայտնում են, որ «Էրազմուս+» ծրագրով հետաքրքրված այն ուսանողները, ովքեր չունեն անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ, հնարավորություն ունեն մասնակցելու ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի կողմից կազմակերպվող քննությանը, որը տեղի կունենա հետևյալ ժամանակացույցով.

  • Հոկտեմբերի 8-ին, ժամը 14:20-ին
  • Հոկտեմբերի 9-ին, ժամը 14:20-ին
  • Հոկտեմբերի 10-ին, ժամը 14:20-ին
  • Հոկտեմբերի 11-ին, ժամը 14:20-ին:

Քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ հետևյալ հղումով:

Քննությանը կհրավիրվեն միայն գրանցված ուսանողները: Գրանցման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 1-ը ներառյալ:

Քննությանը պետք է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: Քննությունը անցկացվելու է գրադարանի մասնաշենքի 2-րդ հարկում, 23 լսարանում (Մուշեղ Ադոնցի անվան գիտական ընթերցասրահի դիմաց):

Ուսանողները քննությանը ներկայանալու օրվա մասին տեղեկություն կստանան էլ-փոստի միջոցով (ըստ գրանցման հերթականության):

Հիշեցնենք, որ ուսանողները անգլերենի քննություն կարող են հանձնել ուսումնական տարվա ընթացքում միայն մեկ անգամ, ուստի նրանք, ովքեր կհանձնեն անգլերենի քննություն, այլևս չեն կարողանա մասնակցել ընթացիկ ուսումնական տարում կազմակերպվող այլ քննությունների:

Հարցերի դեպքում կարող եք դիմել միջազգային կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com էլ-փոստի միջոցով: