Անգլերենի քննություն` «Էրազմուս+» ծրագրով հետաքրքրված ուսանողների համար
ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը, հաշվի առնելով ներկա իրավիճակը և ուսանողների մեծ հետաքրքրվածությունը «Էրազմուս+» ծրագրի նկատմամբ, կազմակերպում է անգլերենի քննություն այն ուսանողների համար, ովքեր չունեն անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (IELTS կամ TOEFL)։ Քննությունը բաղկացած է երեք հիմնական բաժիններից՝ Listening, Reading, Writing:
Հիշեցնենք, որ քննությանը չեն կարող մասնակցել․
- այն ուսանողները, ովքեր մասնակցել են 2020 թվականի սեպտեմբերին և 2021 թվականի փետրվարին ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինի կողմից կազմակերպված քննություններին,
- այն ուսանողները, ովքեր ավարտական կուրսերում են սովորում (առկա բակալավրիատ 4-րդ, առկա մագիստրատուրա 2-րդ, հեռակա բակալավրիատ 4-րդ, հեռակա մագիստրատուրա 5-րդ կամ սովորում են մագիստրատուրայի 1.5 տարվա ծրագրով և այժմ սովորում են 1-ին կուրսում):
Քննությունը կանցկացվի մարտի 25-ին, ժամը 14․30-ին: Ուսանողներին խնդրում ենք ժամը 14:15-ին լինել միջազգային կապերի բաժնի դիմաց (կառավարման մասնաշենք 2-րդ հարկ):
Հիշեցնենք, որ գարնանային կիսամյակի համար սա լինելու է վերջին քննությունը։
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով, մինչև մարտի 25-ը, ժամը 12:00-ն։
Մասնակիցներն անպայման պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ և կրեն դիմակ։
Քննությանը կարող են մասնակցել միայն գրանցված ուսանողները (խնդրում ենք ձեր տվյալները լրացրեք ուշադիր և ճշգրիտ)։
Ուսանողները քննությունից առաջ նախօրոք կստանան հաստատման նամակ և քննության օրվա մասին տեղեկատվություն՝ իրենց էլեկտրոնային հասցեին (քննության օրը փոփոխման ենթակա չէ)։ Քննությանը կարող են մասնակցել միայն այն ուսանողները, ովքեր կհաստատեն իրենց մասնակցությունը հետադարձ նամակով։
Հիշեցնենք, որ ուսանողները անգլերենի քննություն կարող են հանձնել այս տարվա ընթացքում միայն մեկ անգամ, ուստի նրանք, ովքեր կհանձնեն այս անգամ, այլևս չեն կարողանա մասնակցել ընթացիկ ուսումնական տարում ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի կողմից կազմակերպվող այլ քննությունների: Հարցերի դեպքում կարող եք դիմել միջազգային կապերի բաժին՝ erasmus.asue@gmail.com էլ․ փոստի միջոցով:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից։