«Էրազմուս+»․ տեղեկատվական հանդիպում ՀՊՏՀ ուսանողների համար

30.09.2022
Դիտումների քանակ՝ 1138

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը հոկտեմբերի 7-ին կազմակերպում է «Էրազմուս+» ծրագրի տեղեկատվական օր՝ նախատեսված արտերկրի առաջատար բուհերում ուսանելու ցանկություն ունեցողների համար։ Հանդիպմանը ներկայացվելու են ծրագրին դիմելու կարգը, փաստաթղթային գործընթացը և այլ մանրամասներ, ինչպես նաև ներկա կլինեն նախկինում ծրագրին մասնակցած ուսանողներ, որոնք կպատմեն իրենց արտասահմանյան ուսումնառության և փորձառության մասին։

Միջոցառման օրը կամփոփվեն «Էրազմուս+»-ի շահառուների համար նախատեսված մրցույթի արդյունքները։

Տեղեկատվական հանդիպումը կկայանա ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի թիվ 315 լսարանում՝ ժամը 14։15-ին։

Հանդիպմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ նախապես գրանցվելով հետևյալ հղումով։

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am կամ erasmus.asue@gmail.com էլհասցեներին: