Անգլերենի քննություն՝ «Էրազմուս+»-ով հետաքրքրված ուսանողների համար

08.09.2020
Դիտումների քանակ՝ 2350

Հարգելի՛ ուսանողներ, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը կազմակերպում է անգլերենի քննություն այն ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են «Էրազմուս+» ծրագրով և չունեն անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (IELTS կամ TOEFL վավեր սերտիֆիկատ)։ Քննությունը բաղկացած է լինելու երեք հիմնական բաժիններից (Listening, Reading, Writing):

Քննությունը անցկացվելու է հետևյալ ժամանակացույցով՝

  • սեպտեմբերի 23-ին, ժամը 14։00-16։35,
  • սեպտեմբերի 24-ին, ժամը 14։00-16։35,
  • սեպտեմբերի 25-ին, ժամը 14։00-16։35։

Ուշադրություն. քննություններ լինելու են միայն վերոնշյալ օրերին։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով:

Մասնակիցներն անպայման պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ։

Գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է։ Վերջնաժամկետի ավարտից հետո 2 օրվա ընթացքում գրանցվածներն իրենց էլ.փոստի հասցեին նամակ կստանան, որում արտահայտված կլինեն քննության օրն ու այլ մանրամասներ։

Ուսանողները անգլերենի քննություն կարող են հանձնել ուսումնական տարվա ընթացքում միայն մեկ անգամ, ուստի նրանք, ովքեր կհանձնեն անգլերենի քննություն, այլևս չեն կարողանա մասնակցել ընթացիկ ուսումնական տարում նշված բաժնի կողմից կազմակերպվող այլ քննությունների: «Էրազմուս+» ծրագրերին կարող են մասնակցել միայն այն ուսանողները, ովքեր քննության արդյունքում B2 և ավելի մակարդակ կարձանագրեն:

Հարցերի դեպքում կարող եք դիմել միջազգային կապերի բաժին՝ erasmus.asue@gmail.com էլ. փոստի միջոցով:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից: