«Էրազմուս+» ծրագիրը հրավիրում է ՀՊՏՀ մագիստրանտներին

31.10.2018
Դիտումների քանակ՝ 1353

Ինչպես տեղեկացնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Միկոլաս Ռոմերիսի համալսարանի (Վիլնյուս) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն կունենան 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում:
Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր
• սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում
• ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ
• ունեն բարձր առաջադիմություն
• ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:
Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև ս.թ. նոյեմբերի 12-ը ներառյալ Արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ-փոստին ուղարկեն՝
1. Անձնագրի լուսապատճենը
2. Ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերենով)
3. Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
4. Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ կամ տեղեկատվություն այն մասին, որ մասնակցել եք ՀՊՏՀ-ում կազմակերպված քննությանը
5. Բակալավրիատի դիպլոմի միջուկի լուսապատճենը կամ վերջնական ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:
Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել այն համալսարանի անունը, որին դիմում է ուսանողը: Դուք կհամոզվեք, որ հայտը արտաքին կապերի բաժինը ստացել է՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում պատասխան հաղորդագրություն ստանալով: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Լիտվայի Հանրապետության երկարաժամկետ (D տեսակի) մուտքի արտոնագրի տրամադրման համար պատասխանատու դեսպանատունը գտնվում է Երևանում:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com հասցեով: