Փոխանակման ծրագիր` Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանից

22.12.2020
Դիտումների քանակ՝ 1059

Հարգելի ուսանողներ, ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից հայտնում են, որ Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է 2021թ. գարնանային կիսամյակի ընդունելություն` ակադեմիական փոխանակման ծրագրերին մասնակցելու համար՝ օնլայն ձևաչափով։

Փոխանակման ծրագրերին կարող են մասնակցել բակալավրի ու մագիստրատուրայի ուսանողները՝ բացի բակալավրի 1-ին, և բակալավրի ու մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողներից։

Օնլայն կրթական ծրագրերով ակադեմիական փոխանակման համար փաստաթղթերը ընդունվում են մինչև  2021թ. հունվարի 29–ը։

Օնլայն կրթական ծրագրերի համար փոխանակումն իրականացվում է հետևյալ մասնագիտական ուղղություններով՝

  • Տնտեսագիտություն
  • Կառավարում
  • Անձնակազմի կառավարում
  • Իրավագիտություն
  • Պետական և մունիցիպալ կառավարում

Տվյալ ուղղություններով մասնագիտությունների ցանկը հայտնի կլինի հունվար ամսի կեսերից։

Օնլայն ձևաչափով փոխանակման ծրագրերին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերի ցանկը՝

  1. Ուղղորդիչ նամակ ուղարկող համալսարանի կողմից (письмо о направлении по обмену)
  2. Անձնագրի պատճեն
  3. Մոտիվացիոն նամակ
  4. Դիմումի ձև (Application form)
  5. Ուսուցման պայմանագիր (Learning Agreement)

Եթե հետաքրքրված եք տվյալ ծրագրերով, ապա մանրամասն ծանոթացեք փաստաթղթերի ցանկին, մասնագիտական ուղություններին և ուսանողի ուղեցույցին, որից հետո կարող եք Ձեր ինքնակենսագրականներն ուղարկել ՀՊՏՀ միջազգային կապերի  բաժին՝ մինչև 2021 թ․-ի հունվարի 15-ը  (cooperation.asue@gmail.com