Անվճար վերապատրաստում հարկերի, կայունության և նորարարությունների վերաբերյալ
25.10.2024
Դիտումների քանակ՝ 254
Ernst & Young (EY) բրիտանական աուդիտորական-խորհրդատվական ընկերությունը հոկտեմբերի 28-30-ը կազմակերպում է EY Tax Future Lab 2.0 թեմայով առցանց անվճար վերապատրաստում հարկերի, կայունության և նորարարությունների վերաբերյալ։ ՀՊՏՀ բակալավրիատի 2-4-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողների համար հրաշալի հնարավորություն է մասնակցելու ոլորտի առաջատար ընկերություններից մեկի կողմից կազմակերպվող այս վերապատրաստմանը։
Մասնակիցներին տրվելու է հավաստագիր։ Գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 28-ն է։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։