«Գաղափարից մինչև բիզնես»․ հանդիպում-քննարկում ՀՊՏՀ-ում
13.02.2023
Դիտումների քանակ՝ 924
Սիրելի′ ուսանողներ, փետրվարի 16-ին Տնտեսագիտական համալսարանում կհյուրընկալվեն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, նախարարի տեղակալի օգնական Էլեն Մնոյանը և բարձր տեխնոլոգիաների վարչության փորձագետ Անուշ Գրիգորյանը։
Հանդիպման ընթացքում հյուրերը կներկայացնեն նախարարության «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի մանրամասները և կքննարկեն ծրագրում ուսանողների ներգրավվածության ապահովման հարցերը, ինչը հնարավորություն կտա ստեղծելու նոր գաղափարներ և օգնելու ուսանողներին՝ գաղափարները բիզնեսի վերածելու։
Հանդիպում-քննարկումը կկայանա ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում, ժամը 14:00-16:00-ն։