Հուլիսի 2-ին կավարտվի առկա բակալավրիատի ընդունելության լրացուցիչ փուլը

01.07.2019
Դիտումների քանակ՝ 1196

Հունիսի 25-ից հուլիսի 2-ը ներառյալ 2019-2020 ուսումնական տարվա համար բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման ՀՊՏՀ ընդունելության լրացուցիչ փուլն է, որին կարող են դիմել Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիներն ու օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները: Անհրաժեշտ փաստաթղթերին, մասնագիտությունների ցանկին և այլ մանրամասների ծանոթացեք ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» խորագրի 1-ին բաժնում:

Հիշեցնենք՝ ընդունող հանձնաժողովն աշխատում է ամեն օր, ներառյալ շաբաթ-կիրակի և տոն օրերը, ժամը 9.00-17.30: Ընդունելության գործընթացին առնչվող հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով՝ 010 593-473 հեռախոսահամարով: