Global Innovation Forum (GIF19)-ը` ՀՊՏՀ-ում
Հոկտեմբերի 17-ին ՀՊՏՀ-ն կհյուրընկալի Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից կազմակերպվող «Վերափոխելով բանականությունը» գլոբալ ինովացիոն ֆորումի (“Transforming Intelligence” Global Innovation Forum) շրջանակներում իրականացվող Կենտրոնական բանկի հետ համատեղ իրականացվող պանելային քննարկումը:
Ֆորումն ուղղված է ուսումնասիրելու գիտության և հասարակության վրա արհեստական բանականության ազդեցությունը՝ գիտական, տեխնոլոգիական և արդյունաբերական տեսանկյուններից: Մանրամասներին ծանոթացեք և գրանցվեք այստեղ:
FAST-ը նախատեսում է ֆինանսավորել ՀՊՏՀ 10 մասնակիցների (5 դասախոս, 5 ուսանող) մասնակցությունը ֆորումին: Այս մասնակիցներին ընտրելու է ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտը մրցութային կարգով, որի համար անհրաժեշտ է մինչև ս․թ․սեպտեմբերի 22-ը ներառյալ int.asue@gmail.com էլ. փոստին ուղարկել.
- Ուսանողների դեպքում տեղեկանք դեկանատից ՄՈԳ-ի վերաբերյալ,
- ռեզյումե (CV) (և՛ ուսանողների, և ՛ դասախոսների համար պարտադիր),
- հիմնավորում այն մասին, թե ինչպես տվյալ դիմորդի՝ ֆորումին մասնակցությունը կնպաստի իր հետագա մասնագիտական աճին և զարգացմանը, և որքանով են դրանք փոխկապակցված (և՛ ուսանողների, և ՛ դասախոսների համար պարտադիր):
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի հետ՝ int.asue@gmail.com էլ. հասցեով կամ 010593484 հեռախոսահամարով:
Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը: