Մեկնարկել է Global UGRAD փոխանակային ծրագիրը

06.11.2019
Դիտումների քանակ՝ 1223

Մեկնարկել է Global UGRAD փոխանակային ծրագիրը, որի նպատակներից է տրամադրել 1 կիսամյակի համար նախատեսված փոխանակման փորձառություն գործընկեր-երկրների, այդ թվում՝ Հայաստանի ուսանողներին ԱՄՆ-ի համալսարաններում: Փորձառության շնորհիվ վերջիններս ձեռք կբերեն բազմաթիվ մասնագիտական հմտություններ և գիտելիքներ, որոնք կնպաստեն նրանց կարիերայի երկարաժամկետ աճին: Global UGRAD փոխանակային ծրագիրը թիրախավորում է նաև աջակցել ուսանողներին սոցիալական կապեր ստեղծել ԱՄՆ հյուրընկալող հաստատությունների և տեղական համայնքների հետ:

Ծրագրին կարող են դիմել առկա ուսուցման բակալավրիատի 18 տարին լրացած ուսանողները, ովքեր ծրագրի ավարտից հետո պետք է սովորեն նվազագույնը 1 կիսամյակ ևս: Ուսանողները կարող են դիմել ծրագրին՝ սկսած ուսումնառության 2-րդ կիսամյակից:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2019թ․ դեկտեմբերի 31-ը։

UGRAD-ի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների և հայտ ներկայացնելու համար` այցելեք այստեղ:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից: