ՀՀ բուհերին դրամաշնորհների տրամադրման մրցույթ
22.01.2019
Դիտումների քանակ՝ 1263
Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքված «Կրթության բարելավում» վարկային ծրագրով մեկնարկում է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ հիմնական շրջափուլը, որի շրջանակներում նախատեսված է դրամաշնորհների տրամադրում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին: Մրցույթի վերաբերյալ հայտարարությունը և մանրամասները հրապարակված են ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի պաշտոնական կայքերում: