Դրամաշնորհային մրցույթ՝ «Ստամինա» ընկերությունից

11.05.2021
Դիտումների քանակ՝ 992

«Ստամինան» հայտարարում է ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային­ մրցույթ, որի հաղթողները հնարավորություն կունենան աշխատելու ՀՀ-ում գործող հետևյալ ոլորտների լավագույն ընկերություններում՝

  • IT ոլորտ
  • Ֆինանսաբանկային և ներդրումային ոլորտ
  • Մարքեթինգային ոլորտ
  • Արևային համակարգեր
  • Լոգիստիկա
  • Արտաքին գովազդ
  • Հանրային սնունդ

Առաջին քայլը ամենապարզն է, մյուս քայլերը, խոստանում ենք՝ լինելու են մարտահրավեր նետող ու հետաքրքիր, որոնց միջոցով կբացահայտես քեզ ու քո պոտենցիալը:

Անհրաժեշտ քայլերը

  1. Մասնակցել ՀՊՏՀ-ում կայանալիք հանդիպմանը
  2. Հանդիպման ժամանակ մասնակցել տեղում թեստավորմանը
  3. 70% և ավելի արդյունքներ ցուցաբերած ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի
  4. Լավագույնները կվերապատրաստվեն ապագա գործատուի ֆինանսավորմամբ և կանցնեն աշխատանքի

Այն բացառիկ առաջարկը, որը կստանան մրցույթի հաղթողները

300.000 դրամ արժողությամբ 2-ամսյա ինտենսիվ վերապատրաստման ծրագիր , որը կկարողանան անցնել ամբողջությամբ անվճար
✅Բարձր վարձատրվող և շուկայում մշտապես պահանջարկ ունեցող մասնագիտության ձեռք բերում
✅Պրակտիկ գիտելիքներ, ինտերակտիվ շփումներ և գործնական հմտություններ ողջ ծրագրի ընթացքում
✅Աշխատանքի երաշխավորված հնարավորություն մեր գործընկեր ՀՀ լավագույն կազմակերպություններում

Ընկերության մասին «Ստամինան» վաճառքի աութսորսինգային առաջին կազմակերպությունն է Հայաստանում, որի նպատակն ու առաքելությունն է փոխել վաճառքի մասին պատկերացումները, կրթել ավելի պրոֆեսիոնալ երիտասարդ մասնագետներ և բալանսավորել շուկայում վաճառքի լավ մասնագետների առաջարկն ու պահանջարկը:

Մրցույթին մասնակցելու համար պետք է դիմել մինչև սույն թվականի մայիսի 31-ը։ Մասնակցելու համար լրացրեք հետևյալ հարցաթերթը։