Ինչպես ստանալ «ՀԻՐՇՄԱՆ» կրթաթոշակ. տեղեկատվական հանդիպում
ՀՊՏՀ Change Lab-ը և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հրավիրում են ՀՊՏՀ և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողներին (2-րդ կուրսից սկսած) մասնակցելու տեղեկատվական առցանց հանդիպման, որտեղ կներկայացվի՝ ինչպես օգտվել «ՀԻՐՇՄԱՆ» կրթաթոշակային ծրագրից:
Այսպիսով, մայիսի 3-ին, ժամը 19։00-ին ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում կներկայացվեն դիմումների ընդունման կարգն ու այլ մանրամասներ: «ՀԻՐՇՄԱՆ» կրթաթոշակային ծրագրի դիմումի փաթեթին ծանոթանալու համար անցեք այս հղումով:
Հարցերի դեպքում կարող եք գրել ՀՊՏՀ Change Lab-ի ֆեյսբուքյան էջին:
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ Change Lab -ի և «ԿԱԶԱ» հիմնադրամի համագործակցության շրջանակում ՀՊՏՀ ուսանողներ Ռուզաննա Զադոյանը, Հակոբ Գրիգորյանը, Իռեն Թալալյանը և Մերի Մաթևոսյանը մասնակցել են «Հիրշման» ծրագրին և արժանացել կրթաթոշակի (մեկ տարի ժամկետով)։
Նրանք ներկա կլինեն տեղեկատվական հանդիպմանը և կկիսվեն իրենց փորձով: