ՀՊՏՀ-ում մեկնարկում է Human-Centered HR կարճաժամկետ դասընթացը

11.11.2021
Դիտումների քանակ՝ 1721

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կազմակերպում է Human-Centered HR դասընթացը նրանց համար, ովքեր ուզում են խորացնել իրենց գիտելիքները մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում և ձեռք բերել գործնական հմտություններ։

Մեկնարկը՝ նոյեմբերի 25
Տևողությունը՝ 25 ժամ (10 հանդիպում)
Դասընթացի ձևաչափը՝ օֆլայն
Օրերը՝ հինգշաբթի 18:30-21:30, շաբաթ 11:00-13:30
Գինը՝ 58 000 դրամ:  ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար զեղչ՝ 30 տոկոս, շրջանավարտների համար՝ 10 տոկոս:

Ում համար է դասընթացը

Դասընթացը մարդկային ռեսուրսների կառավարման սկսնակ մասնագետների, նախագծերի կառավարման մասնագետների, գործարարների համար է, ովքեր ուզում են խորացնել իրենց գիտելիքները մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում և ձեռք բերել գործնական հմտություններ։ Այս դասընթացը ձեզ կտա գործնական, անհատական աշխատանքների արդյունքում ոլորտի բոլոր know-how-ները: Կհասկանաք ՄՌ-ի հիմնական գործառույթները և կսովորեք մշակել գործողությունների պլան, որը կկիրառեք Ձեր աշխատանքում:

Դասընթացի ավարտին դուք կկարողանաք.

Ձևավորել ՄՌԿ ռազմավարություն և ոճ տարբեր իրավիճակների համար
✔ Բացահայտել յուրաքանչյուր աշխատողի մոտիվատորները
✔ Կիրառել աշխատակազմի համալրման լավագույն մեթոդները
✔ Կիրառել մետրիկաներ՝ ՄՌ արդյունավետությունը չափելու նպատակով
✔ Մշակել անձնակազմի ուսուցման և զարգացման ծրագիր
✔ Մշակել արդյունավետության չափման միավորներ (KPI) և ձևավորել խրախուսման ծրագրեր
✔ Մշակել աշխատողների արդյունավետության գնահատման մեթոդներ
✔ Հասկանալ ՄՌ պրակտիկան ՀՀ-ում

Դասընթացի լեզուն՝ դասընթացավարի կողմից նյութի ներկայացումը և բացատրությունները՝ հայերեն, հարակից նյութերը, այդ թվում՝ էլեկտրոնային նյութերը, տերմինաբանությունը՝ անգլերեն

Դասընթացը ներառում է՝ քննարկումներ, case study-ներ, վարժություններ, վիդեո նյութեր, դերային խաղեր, թիմային աշխատանք, ավարտական անհատական աշխատանք:

Դասընթացավար

Նանե Զեյնալյանը հոգեբանական գիտությունների թեկնածու է, բիզնես և կարիերայի քոուչ, ով ունի 7+ տարվա փորձ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում։ Insight Consulting HR խորհրդատվական կազմակերպության հիմնադիրն է, Basic Corporation-ի մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման բաժնի ղեկավարը: