ՀՊՏՀ ուսանողները հրավիրում են մասնակցելու 2-օրյա Գաղափարատոնի

16.11.2023
Դիտումների քանակ՝ 1430

Հրաշալի նորություն ՀՊՏՀ այն ուսանողների համար, որոնք ցանկանում են զարգացնել իրենց բիզնես հմտությունները կամ իրենց գաղափարը վերածել բիզնեսի։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հեռահաղորդակցության միջազգային միությունը և Հայաստանի օպերատորների միությունը հրավիրում են մասնակցելու 2-օրյա Գաղափարատոնի։ Գործնական սեմինարները և թիմային առաջադրանքները  նախագծված են այն ուսանողների համար, որոնք ձգտում են բացահայտել և զարգացնել իրենց ձեռնարկատիրական ներուժը: Սկսած ստարտափների էությունը հասկանալուց մինչև պրոդուկտի նախնական տարբերակի նախագծում՝ այս միջոցառումը հնարավորություն կընձեռի էլ ավելի մոտենալ իրական բիզնեսին։  Ի՞նչ կստանաք Գաղափարատոնին մասնակցելով։

  • Կիմանաք, թե ինչ է ստարտափը, որտեղից կարող եք սկսել ձեր ձեռնարկատիրական ճանապարհորդությունը:
  • Կծանոթանաք նորարարական գաղափարներ գեներացնելու մեթոդներին և տեխնիկաներին։
  • Կզարգացնեք պրեզենտացիոն հմտություններ և կսովորեք ձեր բիզնես գաղափարը մանրամասն ներկայացնել 4-5 րոպեի ընթացքում։
  • Կիմանաք, թե ինչպես կարող եք ֆինանսավորում ստանալ ձեր բիզնես գաղափարն իրականացնելու համար։
  • Հնարավորություն կստանաք ներկայացնելու ձեր բիզնես գաղափարը և հաղթելու դեպքում ստանալու դրամական մրցանակներ,  ծրագրային լուծումների անվճար փաթեթներ։
  • Կստանաք մասնակցության հավաստագրեր ՀՊՏՀ-ի, ՀՄՄ-ի և ՀՕՄ-ի կողմից։

Ո՞վ կարող է դիմել։

  • Ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեն ինչպես անհատ ուսանողները, այնպես էլ արդեն պատրաստի թիմերը՝ իրենց բիզնես գաղափարներով։

Ծրագրի անցկացման ժամանակացույց՝

  • Դեկտեմբերի 14-15

Ծրագրի աշխատանքային լեզուն`

  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն

Ծրագրի մանրամասները և օրակարգը

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է մինչև ս․թ․ դեկտեմբերի 1-ը լրացնել սույն հարթաթերթիկը