«Ինեկոբանկը քո կողքին» ծրագիրը խոստանում է զարգացման նոր հնարավորություններ
Սիրելի΄ ուսանող, ո՞րն ես նախընտրում՝ վարձավճարի փոխհատուցո՞ւմ, թե՞ ֆինանսավորվող պրակտիկա արտերկրում։ «Ինեկոբանկը քո կողքին» ծրագիրը նոր հնարավորությունների և զարգացման մասին է։ Ծրագրին մասնակցում է 5 բուհ․ ՀՊՏՀ, ԵՊՀ, ՀՌՀ, ՀՖՀՀ և ՀԱՊՀ:
Այսպիսով՝ եթե
- փոխադրվում ես բակալավրիատի ավարտական կուրս,
- սովորում ես մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսում,
ապա դիմի՛ր ծրագրին և ստացի՛ր 2024-2025 ուսումնական տարվա 100% ֆինանսավորում կամ մեկնի՛ր արտերկիր՝ ձեռք բերելու և զարգացնելու նոր հմտություններ:
Ծանոթացի՛ր ծրագրի մանրամասներին և լրացրո՛ւ դիմում հայտդ մինչ հուլիսի 14-ը։ Ի դեպ, վաղը քեզ համար ավելի լավ նորություն ենք ունենալու։ Հետևելով InecoPeople-ի ինստագրամյան էջին՝ հնարավորություն կունենաս մասնակցելու մրցույթին և շահելու Jellyfish-ում հավեսագույն իվենթի տոմս քո և ընկերոջդ համար, որի մասին ինֆորմացիան կտեղադրենք շատ շուտով։
Սպասում ենք քեզ Ինեկոբանկում։