«Էրազմուս+». տեղեկատվական հանդիպում ՀՊՏՀ ուսանողների համար

13.09.2023
Դիտումների քանակ՝ 608

Սիրելի՛ ուսանողներ, եթե ցանկանում եք մեկ կիսամյակ սովորել եվրոպական առաջատար բուհերից մեկում, ծանոթանալ տարբեր մշակույթների հետ և ձեռք բերել անմոռանալի հիշողություններ, ապա սիրով տեղեկացնում ենք, որ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը կազմակերպում է «Էրազմուս+» ծրագրի տեղեկատվական օր։

Հանդիպմանը կներկայացվեն ծրագրին դիմելու կարգը, փաստաթղթային գործընթացը և այլ մանրամասներ։ Դուք հնարավորություն կունանաք ծանոթանալու նախկինում ծրագրին մասնակցած ուսանողների հետ, որոնք կպատմեն իրենց արտասահմանյան ուսումնառության և փորձառության մասին։

Միջոցառման օրը կամփոփվեն նաև «Էրազմուս+»-ի շահառուների համար նախատեսված մրցույթի  արդյունքները։

Տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, ժամը 14։15-ին՝ ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի թիվ 315 լսարանում։

Հանդիպմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ նախապես գրանցվելով հետևյալ հղումով։

Օգտվե΄ք հնարավորությունից՝ դառնալու «Էրազմուս+» ընտանիքի անդամ և իրականությո΄ւն դարձրեք ձեր ակադեմիական երազանքները:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am կամ erasmus.asue@gmail.com էլհասցեներին: