Տեղեկատվական միջոցառում մագիստրատուրայի դիմորդների համար

27.05.2024
Դիտումների քանակ՝ 727

Սիրելի՛ շրջանավարտներ և մագիստրատուրայի դիմորդներ, պատրա՞ստ եք կատարել ձեր հաջորդ քայլը

Հունիսի 3-ին մեկնարկում է ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի ընդունելությունը, իսկ հունիսի 7-ին  ՀՊՏՀ-ում կանցկացվի ոչ ֆորմալ տեղեկատվական միջոցառում՝ մասնագիտության ընտրության հարցում ձեզ ուղղորդելու և ընդունելության գործընթացին առնչվող հարցերին պատասխանելու նպատակով։

Միացե՛ք ՀՊՏՀ բակում սպասվող այս հաճելի և ինֆորմատիվ երեկոյին, որի ընթացքում հնարավորություն կունենաք հանդիպելու և հաղորդակցվելու ձեր նախընտրած կրթական ծրագրերում դասավանդող դասախոսների և նախորդ տարիների շրջանավարտների հետ։

Նշե՛ք ձեր օրացույցներում՝

  • Օր՝ հունիսի 7
  • Ժամ՝  16։30 - 20։00
  • Վայր՝ ՀՊՏՀ բակ
  • Գինի և հաճելի երաժշտություն

Սիրով սպասում ենք:

Գրանցման հղումն՝ այստեղ։