Ի գիտություն առկա բակալավրիատի շրջանավարտների. դիպլոմ ստանալու ընթացակարգը

24.06.2019
Դիտումների քանակ՝ 6849

Սիրելի' ՀՊՏՀ շրջանավարտներ, մեկնարկում է դիպլոմների հանձնման գործընթացը և դրան ընդառաջ՝ ներկայացնում ենք ընթացակարգը` առկա բակալավրիատի շրջանավարտների համար:

2018-2019 ուսումնական տարվա ավարտական փաստաթղթերը (դիպլոմները) ստանալու համար պետք է իրականացնել հետևյալ քայլերը.

  1. գրադարանից վերցնել շրջիկ թերթիկը, որտեղ ստորագրությամբ և կնիքով հավաստվում է, որ Դուք գրադարանում գրքային պարտքեր չունեք,
  2. շրջիկ թերթիկով ներկայանալ հաշվապահական հաշվառման բաժին, որտեղ ստորագրությամբ և կնիքով հավաստվում է, որ Դուք չունեք ուսման վարձի և, հանրակացարանից օգտվելու պարագայում, հանրակացարանի վճարման պարտք,
  3. նույն թերթիկով արական սեռի շրջանավարտները պետք է ներկայանան նաև ընդհանուր բաժին՝ զինվորական փաստաթղթերը ստուգելու համար,
  4. լրացված շրջիկ թերթիկը ներկայացնել դեկանատ, որտեղ շրջիկ թերթիկի փոխարեն կտրվի տեղեկանք:

Վերջում, անձնագրով պետք է ներկայանալ համալսարանի ուսումնական գործընթացի կազմակերպման բաժին՝ դիպլոմը ստանալու: Ուշադրություն. դիպլոմները պատրաստման փուլում են և առաջիկայում կհայտարարվի դրանց հանձնման մեկնարկի մասին:

Այն շրջանավարտները, ովքեր ուզում են դիպլոմ ստանալ «ՀՊՏՀ շրջանավարտ-2019» միջոցառման ընթացքում, պետք է տեղեկանքով և անձնագրով ներկայանան համալսարանի գլխավոր մասնաշենքի 3-րդ հարկ, 327 լսարան՝ նշված օրերին և ժամերին՝ գրանցամատյանում ստորագրելու համար:

Առկա մագիստրատուրայի և հեռակա բակալավրիատի դիպլոմների հանձնման վերաբերյալ առաջիկայում կտրվի լրացուցիչ հայտարարություն:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ուսումնական գործընթացի կազմակերպման բաժին՝ 593 459: