Տեղեկատվական հանդիպման հրավեր
Սիրելի΄ ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ մեկնարկում է երիտասարդ մասնագետներին բյուջետային գիտելիքների փոխանցման ուսումնական ծրագրի երկրորդ հոսքի ընդունելությունը։
Ուսումնական ծրագրի նպատակն է առցանց և առկա ձևաչափերով դասընթացների, ինչպես նաև պրակտիկ հմտությունների զարգացման միջոցով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին տրամադրել բյուջետային գիտելիքներ։ Ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 20-ին, ժամը 12։00-ին, ՀՊՏՀ նիստերի դահլիճում։
Ուսումնական ծրագրի ավարտին լավագույն արդյունք գրանցած ուսանողները մրցութային հիմունքներով հնարավորություն կստանան 12-ամսյա աշխատանքային պայմանագրի հիման վրա ներգրավվելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից իրականացվող բյուջետային ոլորտի ենթադրամաշնորհային ծրագրերում: