Հեռակա կրթաձևի ընդունելության մասին տեղեկատվություն դիմորդներին

20.06.2019
Դիտումների քանակ՝ 5141

Հարգելի' դիմորդներ, ի պատասխան ձեր հարցերի, ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի խնդրանքով ընդունող հանձնաժողովը ներկայացնում է ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի և հեռակա մագիստրատուրայի ընդունելության վերաբերյալ նախնական տեղեկություն:

Այսպիսով, հեռակա բակալավրիատի ընդունելությունը օգոստոսի 25-ից սեպտեմբերի 20-ն է:

Հեռակա մագիստրատուրայի ընդունելությունը կկազմակերպվի հուլիսի 10-21-ը, ապա կշարունակվի օգոստոսի 25-ից սեպտեմբերի 20-նն ընկած ժամանակահատվածում:

2019-2020 ուսումնական տարվա ՀՊՏՀ առկա և հեռակա մագիստրատուրայի ընդունելության հարցաշարերին ծանոթացեք այստեղ:

Առաջիկայում հեռակայի ընդունելության վերաբերյալ կհրապարակենք առավել մանրամասն տեղեկություն: Առաջարկում ենք հետևել ՀՊՏՀ պաշտոնական կայքին («Դիմորդ» բաժինև ֆեյսբուքյան պաշտոնական էջին: