Տեղեկատվական հանդիպում. հրավիրվում են «Էրազմուս+»-ով հետաքրքրված ուսանողները

24.09.2018
Դիտումների քանակ՝ 1161

Սեպտեմբերի 26-ին, ժամը 14:00-ին ՀՊՏՀ-ի միջազգային ծրագրերի կենտրոնում (ֆինանսական ֆակուլտետի 1-ին հարկ, մուտքը՝ դարպասի կողմից) «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում տեղի կունենա ներբուհական տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում ծրագրով հետաքրքրված ուսանողներին կներկայացվեն ծրագրին դիմելու կարգը, ֆինանսավորման հետ կապված հարցերը, ՀՊՏՀ գործընկեր համալսարանների վերաբերյալ տեղեկատվություն և այլ մանրամասներ: Ելույթ կունենան նաև այն ուսանողները, ովքեր վերջերս են վերադարձել ՀՊՏՀ գործընկեր եվրոպական բուհերից:
Ծրագրով հետաքրքրված ուսանողները հրավիրվում են մասնակցելու տեղեկատվական հանդիպմանը: Հանդիպումները շարունակական են, առաջիկա տեղեկատվական սեմինարների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հարցերի դեպքում կարող եք դիմել արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com էլ-փոստի միջոցով:

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը