Նորարարության մրցույթ՝ մինչև 35 տարեկան գիտնականների և ասպիրանտների համար

25.01.2019
Դիտումների քանակ՝ 923

«ԱՐՓԱ» հասարակական կազմակերպությունը ՀՀ մինչև 35 տարեկան գիտնականների և ասպիրանտների շրջանում հայտարարում է նորարարության ամենամյա մրցույթ: Հաղթողների համար սահմանվել են հետևյալ մրցանակները. 1-ին տեղի համար՝ 2000 ԱՄՆ դոլար, 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղերի համար համապատասխանաբար՝ 1000, 600 և 400 ԱՄՆ դոլար: Դիմումների հանձնման վերջնաժամկետն է՝ 30.05.2019 թվականը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքում: