Միջազգային դասընթացի հրավեր ՀՊՏՀ ուսանողների համար
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Ստեղծարար երիտասարդություն» ՀԿ-ի համագործակցության շրջանակում ՀՊՏՀ ուսանողները բացառիկ հնարավորություն կստանան մասնակցելու սույն թվականի նոյեմբերի 15-ից 24-ը Քոբուլեթում (Վրաստան) կայանալիք «Երիտասարդների մասնակցությունը թվայնացման գործընթացին» (Digital Youth Participation) խորագրով միջազգային դասընթացին։
Դասընթացով հետաքրքրված ուսանողները մինչև ս․թ․ նոյեմբերի 9-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը։
Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Դասընթացին մասնակցության տեղերը սահմանափակ են։ Մասնակիցները կընտրվեն՝ հիմնվելով դիմումատուի ինքնակենսագրականի և մոտիվացիոն նամակի վրա։
«Ստեղծարար երիտասարդություն» ՀԿ-ն հոգալու է մասնակիցների կեցության, սննդի և ճամփորդության ծախսերը: Մասնակցության վճարը կազմում է 100 եվրո:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.office@asue.am էլփոստին կամ զանգահարել +37410593484 հեռախոսահամարով։