Միջազգային դասընթաց ՀՊՏՀ ուսանողուհիների համար

27.06.2024
Դիտումների քանակ՝ 666

Ուրախությամբ հայտնում ենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի համագործակցության արդյունքում հատուկ ՀՊՏՀ ուսանողուհիների համար սույն թվականի սեպտեմբերի 2-15-ը Բեռլինում (Գերմանիա) կկազմակերպվի «Կանանց հզորացում թվային հմտությունների միջոցով» (Empowering Women Through Digital Skills) խորագրով միջազգային դասընթաց։

Դասընթացին մասնակցության տեղերը սահմանափակ են, նախապատվությունը կտրվի այն ուսանողուհիներին, որոնք Արցախից և ՀՀ մարզերից են։ Մասնակիցները կընտրվեն՝ հիմնվելով դիմումատուի ինքնակենսագրականի, մոտիվացիոն նամակի և հարցազրույցի վրա։

Մեր համագործակցության և Գերմանիայի արտգործնախարարության ֆինանսավորման արդյունքում դասընթացի մասնակիցների բոլոր ծախսերը՝ կեցության, սննդի և ճամփորդության, կհոգան կազմակերպիչները։

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողուհիները, որոնք 2024-2025 ակադեմիական տարում կլինեն առկա բակալավրիատի 4-րդ, հեռակա բակալավրիատի 5-րդ, առկա և հեռակա մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերում։

Դասընթացով հետաքրքրված ուսանողուհիները մինչև ս․թ․ հուլիսի 3-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին կամ զանգահարել +37410593484 հեռախոսահամարով։