Միջազգային տնտեսագիտական առցանց օլիմպիադայի հրավեր
06.02.2023
Դիտումների քանակ՝ 929
![](https://asue.am/images/1675689521/d1ebc664d49a08245cd84262.jpg)
Թուրքմենստանի տնտեսագիտության և կառավարման պետական ինստիտուտը ՀՊՏՀ ուսանողներին հրավիրում է մասնակցելու միջազգային առցանց օլիմպիադաների «Մակրոէկոնոմիկա» և «Համաշխարհային տնտեսագիտություն» թեմաներով, որոնք տեղի կունենան 2023 թվականի ապրիլի 12-ին և մայիսի 16-ին:
Օլիմպիադաներով հետաքրքրված ուսանողները մինչև ս․թ․ փետրվարի 15-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:
Մանրամասները՝ կից ներկայացված փաստաթղթում։
Հարցերի դեպքում կարող եք գրել միջազգային կապերի բաժնի էլփոստին կամ զանգահարել +37410593484 հեռախոսահամարով։