Միջազգային մրցույթների և ծրագրերի հայտարարություններ

20.12.2018
Դիտումների քանակ՝ 1072

ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը հաղորդում է մի շարք միջազգային մրցույթների մասին, որոնք ներկայացնում ենք ստորև:

«Ճանաչել ժամանակակից Իրանը» խորագրով մշակութային դասընթաց-շրջայց՝ նվիրված ԻԻՀ իսլամական հեղափոխության 40-ամյակին

ԻԻՀ Ղոմ քաղաքի կրոնների և դավանանքների համալսարանը ԻԻՀ մշակութային կազմակերպությունների հետ համատեղ 2019 թվականի հունվարի 28-ից մինչև փետրվարի 6-ը բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի, ինչպես նաև կրոնի և մշակույթի ոլորտի գիտնականների համար կազմակերպում է «Ճանաչել ժամանակակից Իրանը» խորագրով մշակութային դասընթաց-շրջայց՝ նվիրված ԻԻՀ իսլամական հեղափոխության 40 ամյակին:

Մանրամասները՝ այստեղ:

Կրթաթոշակային ծրագիր «Խաղաղության ամրոց» (Rodine Cittadella della Pace)

«Rodine Cittadella della Pace» (Խաղաղության ամրոց) իտալական ասոցիացիայի կողմից 1997 թվականից իրականացվում է կրթաթոշակային ծրագիր, որին կարող են դիմել նաև ՀՀ 21-ից 28 տարեկան քաղաքացիները: Ծրագրի շրջանակներում միմյանց միջև հակամարտող երկրների ուսանողներին տրամադրվում են կրթաթոշակներ` 2019 թվականի հուլիսից 2021 թվականի հունիս ամիսների ընթացքում վերապատրաստման դասընթացներին մասնակցելու նպատակով: Մանրամասները՝ այստեղ:

Կրթաթոշակներ` Ավստրիայի բուհերում սովորելու համար

ՀՀ-ում Ավստրիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ ՀՀ քաղաքացիները կարող են շարունակել իրենց բարձրագույն կրթությունը, ինչպես նաև կատարել գիտական հետազոտություն Ավստրիայի Հանրապետության բուհերում և գիտահետազոտական ինստիտուտներում: Մանրամասները՝ այստեղ: