«Արմատ» միջբուհական ուսանողական աշխատաժողովի հրավեր
ՀՊՏՀ ուսանողական խորհրդի 25-ամյակի միջոցառումների շրջանակում ուսանողական խորհրդի և Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) հետ համատեղ ձևավորված հոգևոր-մշակութային հանձնաժողովը մայիսի 11-ին կազմակերպվում է «Արմատ» միջբուհական ուսանողական աշխատաժողովը: Այն տեղի կունենա ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում։ 1-օրյա աշխատաժողովը հագեցած է լինելու տեղեկատվական խաղերով, բանախոսություններով, որոնք վարելու են տարբեր ոլորտների փորձառու և բանիմաց մասնագետները, և փորձելու են պարզել, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում։
Աշխատաժողովին կարող են մասնակցել ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա և հեռակա համակարգում սովորող բոլոր ուսանողները:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մայիսի 5-ը հայտ ներկայացնել հետևյալ հղումով: