Հանրային քննարկման հրավեր «Ամբերդ»-ից

22.12.2021
Դիտումների քանակ՝ 876

Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:30-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Ինժեներական էկոհամակարգեր և արդյունաբերության մեջ նորարարությունների խթանում. միջազգային փորձ, օրենսդրական դաշտ, զարգացման միտումներ» հետազոտական թեմայի հանրային քննարկմանը: Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք: Քննարկումն առցանց է (Meeting ID: 748 331 6079, Passcode: 965216):

Տեղեկատվությունը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից