«Հռետորական արվեստ» թեմայով առցանց վեբինարի հրավեր

23.11.2020
Դիտումների քանակ՝ 1455

ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինը տեղեկացնում է «Հռետորական արվեստ» թեմայով առցանց վեբինարի մասնակցության հնարավորության մասին: Վեբինարը վարելու է «Բիզնես-կրթություն» կենտրոնի ղեկավար, «Երիտասարդություն և ձեռներեցություն» միջազգային ծրագրի և ձեռներեցության զարգացման այլ ծրագրերի համակարգող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Իրինա Տրուսևիչը:

Վեբինարի ընթացքում հնարավորություն կընձեռվի յուրացնելու հռետորական արվեստի հմտությունները, ծանոթանալու խոսքի կատարելագործման հիմնական գործիքներին, գործնականում կիրառելու արդյունավետ հաղորդակցման մեթոդները, ազատվելու սթրեսից և հաղթահարելու հաղորդակցման խոչընդոտները:

Դասընթացն անցկացվելու է նոյեմբերի 24-ին, 26-ին, դեկտեմբերի 1-ին և դեկտեմբերի 8-ին, Երևանի ժամանակով ժ. 20:00-ին: Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Գրանցման համար հարկավոր է անցնել հետևյալ հղմամբ: